Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ Կ-26022025-04-0032 որոշումը և քաղաքացի Հակոբ Մանուկի Մկրտումյանի և մյուսների 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 5771 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 14-ի «Հակոբ Մանուկի Մկրտումյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 130-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող՝ Հակոբ Մանուկի Մկրտումյանին և Սամվել Հակոբի Մկրտումյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0087-0076 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 7.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 0.3 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 3 ինքնակամ բացված պատուհանները՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:»,
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. « Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2725 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր պարսպի համար կազմում է 1635 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 28 830,50 (քսանութ հազար ութ հարյուր երեսուն դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: