31.12.24
Ողջույնի խոսք
|
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ...
Մանրամասն |
|
07.03.24
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացվում է, որ 2024թ-ին անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Կից ներկայացվում է մրցաշարի կանոնակարգը: Հավելյալ տեղեկությունների համար հետևել էջի հետագա հրապարակումներին:
|
|
09.02.24
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԵՐ
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համայնքում ձևավորվում են համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ՝ 1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. 2) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ: Ընդունվում են դիմում-հայտեր անդամակցության համար։ Ժամկետ՝ 16․02․2024թ․
|
|
08.02.24
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
|
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:Նույն օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ...
Մանրամասն |
|
18.01.24
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆ
|
Փարաքարի համայնքապետարանը Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպում է միջոցառում ս/թ Փետրվարի 13-ին: Մասնակցել կարող են Փարաքար համայնքի 9 բնակավայրերում բնակվող նորապսակները, ովքեր ամուսնացել են 2023թ.-ին: Անհրաժեշտ է մինչև ս/թ փետրվարի 01-ը mshakuyt22@mail.ru էլ. փոստին ուղարկել ամուսնության կամ զագսի վկայական /բացակայության դեպքում բնակավայրից տեղեկանք ամուսնության վերաբերյալ/:
|
|
31.12.23
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
|
Մեծ պատիվ է երբ համայնքի կատարած թիմային աշխատանքը գնահատվում է ՀՀ կառավարության կողմից: ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար այսօր Փարաքար խոշորացված համայնքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է «Կեչառիս» կոլեկցիոն հուշադրամով: Նախարար Նարեկ Մկրտչյանը փոխանցել է նաև ՀՀ հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի շնորհակալական խոսքը Փարաքար համայնքի ողջ անձնակազմին շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |