30.07.25
Մեկնարկել են Կոմիտաս փողոցի ասֆալտապատման ծրագրի շինարարական աշխատանքները
|
Մեկնարկել են Կոմիտաս փողոցի ասֆալտապատման ծրագրի շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, իրականացվել է գործող մակերևույթի քանդում, ինչպես նաև ավելորդ գրունտի տեղափոխում՝ հիմքի համապատասխան նախապատրաստմամբ։ Շինաշխատանքները կշարունակվեն ըստ նախատեսված ժամանակացույցի՝ ապահովելով որակյալ և երկարատև ծառայություն ապահովող ճանապարհածածկ։
|
|
30.07.25
Համայնքի ղեկավարն ընդունել է Դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզիկներին
|
Հուլիսի 30-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ընդունել է հուլիսի 19-ից 21-ը Վրաստանում կայացած Քինգբոքսինգի միջազգային սիրողական մրցաշարում բարձր արդյունքներ գրանցած Դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզիկներին։ Համայնքի պատանի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարին հնարավոր է դարձել համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի անմիջական ֆինանսական աջակցությամբ։ Կարեն Շահինյանը, Հայկ Շերունցը, Աշխեն Ալեքսանյանը, Արտաշ Աղեկյանը, Սերգեյ Փանոյանը, Նարեկ Աղաջանյանը, Աշոտ Մելիքյանն ու Հարութ Կարապետյանը տարբեր քաշային կարգերում և տարիքային խմբերում զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Աշոտ Տերոյանը՝ 63-66 կգ քաշային կարգում (16-17 տարեկաններ), գրավել է երկրորդ տեղը։ Համայնքի ղեկավարը ջերմորեն ...
Մանրամասն |
|
29.07.25
Փոքրիկների ոսկեհյուս հեքիաթը մոլորակից մոլորակ էր
|
Տիեզերական հետաքրքիր աշխարհում հուլիսի 29-ին Փարաքարի մանկապարտեզի տարատարիք խմբի սաներն էին «շրջագայում»։ Ճանապարհորդությունը մանկության, գիտության, մարզաշխարհի, բնության, հայրենիքի ու երազանքների մոլորակներով էր։ Ավարտական տոնահանդեսին ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու կրթության ոլորտի պատասխանատուներ։ Փոքրիկների ոսկեհյուս հեքիաթը մոլորակից մոլորակ երաժշտական կատարումներով էր, ասմունքով ու թեմատիկ բեմականացմամբ, որոնք համադրվելով միմյանց՝ ստեղծում էին հեքիաթային գունեղ ու կախարդական աշխարհ։ «Թող Աստծով իրականանան այն բոլոր երազանքները, որոնք այսօր գտել եք «երազանքների» մոլորակում»,- շնորհավորելով երեխաներին ասաց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ ...
Մանրամասն |
|
29.07.25
Ակտիվ ընթացքում են Վազգեն Սարգսյան 1 և 2 փողոցների բարեկարգման աշխատանքները
|
Փարաքար բնակավայրում ակտիվ ընթացքի մեջ են Վազգեն Սարգսյան 1 և 2 փողոցների բարեկարգման աշխատանքները։ Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան 1 փողոցում գրեթե ավարտված են ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, ինչպես նաև հենապատերի ու եզրաքարերի տեղադրման աշխատանքները։ Վազգեն Սարգսյան 2 փողոցում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նշված փողոցում ավարտված են խմելու ջրի նոր ցանցի անցկացման աշխատանքները։
|
|
29.07.25
Ակտիվ փուլում են Էրեբունի փողոցի ասֆալտապատման աշխատանքները
|
Ակտիվ փուլում են Էրեբունի փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Հիմնական շինարարական գործընթացից առաջ ընթացքում են ասֆալտապատման մակերևույթի հիմքի ձևավորման աշխատանքները՝ ներառյալ հողային աշխատանքներ ու մակերևույթի հարթեցում։ Նշենք, որ կատարվել են նաև ջրահեռացման համակարգի կառուցման և բարելավման աշխատանքներ, ինչի արդյունքում կապահովվի անձրևաջրերի արդյունավետ հեռացումը։
|
|
28.07.25
Ճամբարային արշավն արդեն Նորակերտ, Մուսալեռ և Պտղունք բնակավայրերում է
|
Ճամբարային արշավն արդեն Նորակերտ, Մուսալեռ և Պտղունք բնակավայրերում է։ Ճամբարների բացմանն այսօր՝ հուլիսի 28-ին, ներկա էին համայնքապետարանի կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուներն ու վարչական ղեկավարները։ Մեկնարկը խոստումնալից էր։ 5 օր շարունակ երեխաների առօրյան հագեցած կլինի բազմաբովանդակ և ուսանելի ծրագրերով։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր միջոցառումներ ու հաճելի անակնկալներ։ Նախաձեռնությունը Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ն է։ Մուսալեռ և Պտղունք բնակավայրերում ճամբարները կանցկացվեն դպրոցական հաստատությունների տարածքում։ Ոգևորությունը՝ համատարած է։
|
|
25.07.25
Ճամբարային արշավն իրականություն դարձավ համայնքի ղեկավարի աջակցությամբ
|
Փարաքար, Արևաշատ և Թաիրով բնակավայրում կայացած ճամբարային արշավն եզրափակվեց տպավորիչ ու հիշարժան միջոցառումներով։Հուլիսի 25-ին Փարաքարում և Արևաշատում անցկացված հնգօրյա ամառային ճամբարի փակման արարողություններին ներկա էր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ում աջակցությամբ էլ հնարավոր դարձավ նախաձեռնության իրականացումը։Ճամբարի ընթացքում երեխաները ներգրավված էին կրթամշակութային, սպորտային, ժամանցային և թիմային բազմաթիվ ծրագրերում։Յուրաքանչյուր բնակավայրում ճամբարականները հանդես եկան յուրօրինակ և ստեղծագործ սցենարներով՝ ձեռագործ աշխատանքներ, ազգային երգ ու պար, ասմունք ու բեմադրություն։Նախաձեռնությունը նաև երեխաներին ինքնաբացահայտման հնարավորություն ընձեռեց։Ճամբարի շրջանակում, համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |