Այսօր: Հինգշաբթի, 19 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05052025-04-0005 որոշումը, քաղաքացի Պարգև Գևորգի Գալստյանի 2025 թվականի մայիսի 7-ի N 2044 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Պարգև Գևորգի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող` 04-074-0024-0014 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-074-0024-0023-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 57.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Պարգև Գևորգի Գալստյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner