Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան Սամվելի Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգոստոսի 22-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Վարսենիկ Ցոլակի Պետրոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 5314 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Վարսենիկ Ցոլակի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0008-0023-001-002 կադաստրային շինության կողմ 1-ին՝ (Կողմ 1) 0.0213 հեկտար մակերեսով շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Սարգսյան փողոց, 11/1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Կողմ 2) 0.021 հեկտար մակերեսով շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Սարգսյան փողոց, 11/2 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: