Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի 13.03.2020 թվականի N 01/7/01499-2020 գրությունը. համայնքի ավագանին որոշում է. 1. Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունը. Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0017-0002 կադաստրային ծածկագրով 0.2275 հա պետական սեփականություն հանդիսացող՝ հատուկ նշանակության նպատակային նշանակությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող:
2. Հողամասը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
|