Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Գրիշա Ղուկասի Շելլունցի 2025 թվականի հուլիսի 10-ի N 3413 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Նարեկացու 1-ին փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ Գրիշա Ղուկասի Շելլունցին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0017-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 1454.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասի վրա կառուցված շինությունների՝ 64.6 քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը փոփոխել որպես ավտոտնակ, 80.9 քմ մակերեսով օժանդակ շինության և ծածկի գործառնական նշանակությունը փոփոխել որպես սպասարկման սրահ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 1454.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Հակոբ Միքաելյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: