Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 6-րդ կետով և համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տնվող 04-098-524-007 կադաստրային ծածկագրով 0.14 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին՝ վարելահողին կից ավել օգտագործվող 04-094-0524-0004 կադաստրային ծածկագրով Մերձարաքսյան գոտում գտնվող 4-րդ կարգի 0.0937 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն և տալ համաձայնություն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու 0.14 հա մակերեսով վարելահողի համասեփականատեր Արտակ Մկրտումյանին հողամասի կադաստրային արժեքով՝ մեկ քառակուսի մետրը 201.75 դրամով:
2. Արմավիրի մարզի Փարաքար գյուղում տնվող 04-094-312-014 կադաստրային ծածկագրով 01 հա մակերեսով և 04-094-312-015 կադաստրային ծածկագրով 0.05 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերին՝ վարելահողերին կից ավել օգտագործվող 04-094-0312-0016 կադաստրային ծածկագրով Ուրց-Կոտայք Շամիրամ գոտւմ գտնվող 3-րդ կարգի 0.0359 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակոյան հողամասը՝ վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն և տալ համաձայնություն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու 0.15 հա մակերեսով վարելահողի սեփականատեր Լուսինե Մանուկյանին հողամասի կադաստրային արժեքով՝ 1 քառակուսի մետրը 159.5 դրամով:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |