Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14-Ն
 

Զեկ. ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու Փետրվարի 26-ի թիվ 6-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)     Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

  «2)  Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 7838.0 հազ. դրամ գումարը ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը՝ բաժին 01 Խումբ 01 Դաս 1-     «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4214-Կապի ծառայություններ հոդվածին 64.0 հազ դրամ, 4232-Համակարգչային ծառայություններ հոդվածին 110.0 հազ. դրամ, բաժին 05 Խումբ 02 Դաս 1- « Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի 4213-Կոմունալ ծառայություններ հոդվածին 764.0 հազ. դրամ և բաժին 08 Խումբ 02 Դաս 4- «Այլ մշակութային կազմակերպություններ» ծախսերի նախահաշվի 4239- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածին 6900.0 հազ. դրամ,  իսկ 178865.951 հազ դրամ 10 լումա գումարն ուղել բյուջեի ֆոնդային մաս:

2)    Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ

   «3)  «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից» 20000.0 հազ դրամ գումարը ուղղել Բաժին 09 Խումբ 05 Դաս 1 ՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծախսերի նախահաշվի 4511 հոդվածին՝ սահմանելով 86988.7 հազ. դրամ , 5000.0 հազ. դրամ գումարը ուղղել  Բաժին 01 Խումբ 01 Դաս 1  «Օրենսդիր և գործադիր մարմիններ , պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4233- «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» հոդվածին »:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner