Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 6-ին տրված N 269 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը, Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0409-0026 կադաստրային ծածկագրով 0,0948 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում պտուղ-բանջարեղենի վերամշակող տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: