Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 22-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22052025-04-0235 որոշումը,Փարաքար համայնքի ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ 04-069-0056-0166-ից կադաստրային ծածկագրով 0.0103 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը համարել Փարաքար համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |