Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 19-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 6-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024R3JJAW), հողամասի համասեփականատեր Ռուբեն Ժորժիկի Օհանյանի և մյուսների 2025 թվականի հուլիսի 14-ի N 3480 դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացման համար սահմանված վճարը չի կատարվել 60-օրյա ժամկետում. որոշում եմ՝
1. Օրինականացնել Ռուբեն Ժորժիկի Օհանյանին, Հեղինե Միխաելի Օհանյանին, Տիգրանուհի Ժորժիկի Օհանյանին և Աշոտ Ժորժիկի Օհանյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 2-րդ շենք N 21 բնակարանին կից՝ 76.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ինքնակամ կցակառույցը՝ համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կցակառույցի համար կազմում է 590.7 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 44 952,27 (քառասունչորս հազար ինը հարյուր հիսուներկու Հայաստանի Հանրապետության դրամ քսանյոթ լումա):
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 25-ի «Ռուբեն Ժորժիկի Օհանյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 668-Ա որոշումը:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: