Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինության տնօրենի զեկուցագիրը ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի համայնքային հիմնարկի, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 115-Ա որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ տողում «105,000» -ի փոխարեն կարդալ «142,000» :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |