Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի նոյեմբերի 11-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի համասեփականատեր Էդգար Պողոսյանի 2025 թվականի հունվարի 24-ի N 257 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի վարչական սահմաններում գտնվող Էդգար Պողոսյանին և Հռիփսիմե Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-082-0070-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0448 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Հ. Շիրազի փողոց N 14 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0439 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Հ. Շիրազի փողոց N 14/1 շինություն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: