Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 109-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը և <<Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով>> խորհրդակցական մարմնի և համայնքի բնակչության համատեղ հանրային լսումների 2020 թվականի հունիսի 22-ի արձանագրությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Փարաքար համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում>> սուբվենցիայի հայտը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սուբվենցիայի հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |