Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ « ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ և 28-րդ կետերով, 29-րդ հոդվածի առաջին մասով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ 7-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 94-րդ կետը Փարաքարի և մյուս համայնքների միավորման և նոր՝Փարաքար համայնքի ձևավորման փաստը. համայնքի ավագանին որոշում է՝

1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

3. Գործունությունը դադարեցրած «Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ», «Մերձավանի համայնքապետարանի աշխատակազմ», «Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմ», «Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ», «Այգեկի համայնքապետարանի աշխատակազմ», «Մուսալեռի համայնքապետարանի աշխատակազմ», «Պտղունքի համայնքապետարանի աշխատակազմ» և «Արևաշատ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների հետ ստացված համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն գույքագրման արդյունքների, հանձնել (ամրացնել) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(71.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner