Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 5840 զեկուցագիրը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 17042023-04-0077, տրված՝ 2023 թվականի ապրիլի 17-ին) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 04-074-0107-0212 կադաստրային ծածկագրով, 0.3979 հա մակերեսով արոտավայր գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 2 387 400 (երկու միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |