Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Նշան և Աիդա Կարայանների անվան>> Փարաքարի կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 2025 թվականի հուլիսի 10-ի արձանագրության քաղվածքը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. 1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 26-ի << Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 102-Ա որոշումը:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին լուծելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և <<Նշան և Աիդա Կարայանների անվան>> Փարաքարի կրթական հիմնադրամի միջև 2022 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |