Ծնվել է 1953թ-ի հունվարի 5-ին, Փարաքարում, կոլտնտեսականի ընտանիքում: 1970-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, անմիջապես աշխատանքի անցել «Զվարթնոց» օդանավակայանում: 1971-1973թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1973-1978թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, որպես կարգավար: 1978-ին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) ավիատեխնիկական ուսումնարանը, իսկ 1986-ին՝ Կիևի ինժիներա-ավիացիոն ինստիտուտը: 1977-1980 թվականներին ղեկավարել է Հայաստանի ավիացիայի վարչության կոմերիտական կազմակերպությունը, հանդես է եկել մի շարք հետաքրքիր առաջարկություններով, նախաձեռնել է զանազան միջոցառումներ: 1980-ից մինչև 1990-ը եղել է օդանավակայանի փոխադրումների կազմակերպման բաժնի ավագ կարգավար, այնուհետև փոխադրումների կազմակերպման բաժնի պետ է աշխատել «Էրեբունի» օդանավակայանում: 1990-2000 թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, Հայկական ավիաուղիներ ավիաընկերությունում, որպես փոխադրումների կազմակերպման ծառայության պետ: 2000 թ. աշխատել է որպես ավիագործակալության տնօրեն: 2001 թ.-ից մինչ օրս` Փարաքար համայնքի ղեկավար: Անկուսակցական է: Բազմիցս պարգևատրվել է: Ամուսնացած է, ունի 2 երեխա և երկու թոռ:
| Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 04/06/2002 | Ավարտ՝ | 08/10/2019 |
Կուսակցություն Անկուսակցական |