Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ինչպես նաև Հովհաննես Օհանջանյանի 2018 թվականի ապրիլի 6-ի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները.
1) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0572-0014 կադաստրային համարով, Հովհաննես Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.11 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (կորիզավոր) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող՝ հետագայում ավտոլվացման կետ կառուցելու նպատակով:
2. Հողամասը կառուցապատել ՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի: 3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|