Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Վարդկեսի Բոյախչյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 5152 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող՝ Արթուր Վարդկեսի Բոյախչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0012-0043 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա 56.1 քառակուսի մետր մակերեսով շինության՝ առևտրի սրահի գործառնական նշանակությունը փոխել որպես դեղատուն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: