Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-24062025-04-0191 որոշումը, քաղաքացի Անդրանիկ Բեգլարի Աղեկյանի 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 3499 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 9-ի «Անդրանիկ Բեգլարի Աղեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 452-Ա որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն՝
1) որոշման վերնագրում «սեփականության իրավունքով պատկանող հողամասի՝» բառերից հետո լրացնել՝ « և շինության »: բառը,
2) որոշման 1-ին կետում «գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող՝» բառերից հետո լրացնել՝ «,նույն հողամասի վրա առկա շինության՝ 35.3 քմ մակերեսով անասնաշենքի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության շինություն:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: