Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024FFKT8G), հողամասի սեփականատեր Նորայր Հարությունի Ֆահրադյանի 2025 թվականի հունվարի 24-ի N 255 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ Նորայր Հարությունի Ֆահրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0104-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 153.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 3.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը և 4.8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի և պարսպի համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 367 549,20 (երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր քառասունութ Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Հ. Աճառյան փողոց, թիվ 4 բնակելի տուն (ծածկագիր 04012FNN8F9B):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: