Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգոստոսի 19-ին տրված հողամասի բաժանման սխեման, հողամասի սեփականատեր Նորիկ Վազգենի Մկրտչյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Արթուր Ստեփանի Զաքևոսյանի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 4330 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Նորիկ Վազգենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0033-0033 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (առանձնացվող հատված 1) 0.0290 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Մկրտչյան փողոց, 27/2 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (առանձնացվող հատված 2) 0.0300 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Մկրտչյան փողոց, 27/1 հողամաս:
3.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (առանձնացվող հատված 3) 0.0308 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Մկրտչյան փողոց, 27 հողամաս:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: