Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 11-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-30062025-04-0055 որոշումը, քաղաքացի Վարդանուշ Մանվելի Ստեփանյանի կողմից տրված 2025 թվականի հուլիսի 10-ի N 3390. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Վարդանուշ Մանվելի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-094-0066-0034-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 4.38 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Վարդանուշ Մանվելի Ստեփանյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |