Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով., հիմք ընդունելով Հայաստանի Հանրապեության արդարադատության նախարարության  2020 թվականի մարտի  10-ի N 273/5567 գրությունը՝ պետական փորձագիտական եզրակացության մասին համայնքի ավագանին որոշում է՝

 Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար 2020 թվականի ընթացքում սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.

1․Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 25  տոկոսի չափով.

2․ Համայնքի վարչական տարածքի առաջին գոտում գտնվող առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 30 տոկոսի չափով.

3․ Համայնքի  վարչական տարածքի առաջին գոտում գտնվող բաղնիքներին և սաունաներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 35 տոկոսի չափով.

4․ Համայնքի  վարչական տարածքի երկրորդ գոտում գտնվող բաղնիքներին և սաունաներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 30 տոկոսի չափով.

5․ Համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 40 տոկոսի չափով.

6․ Համայնքի վարչական տարածքի առաջին գոտում գտնվող  50-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներին հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 20 տոկոսի չափով.

7․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվությունը առաջին գոտում

1) մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 15 տոկոսի չափով.

2) 26-100 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 20 տոկոսի չափով.

3) 100-200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 30 տոկոսի չափով 

4) 200-500 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 35 տոկոսի չափով.

5) 500 և ավել ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով:

8․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվությունը երկրորդ գոտում

1) մինչև 100 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 25 տոկոսի չափով.

2) 100-200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 30 տոկոսի չափով 

3) 200-500 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 35 տոկոսի չափով.

4) 500 և ավել ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով:

9․ Համայնքի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունը առաջին գոտում՝

1) մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 45 տոկոսի չափով.

2) 26-50 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 20 տոկոսի չափով.

3) 50-200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 30 տոկոսի չափով 

4) 200 և ավել ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 35 տոկոսի չափով:

10․ Համայնքի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունը երկրորդ գոտում՝

1) մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 25 տոկոսի չափով.

2) 200 և ավել քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների համար՝ 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 35 տոկոսի չափով.

10․ Երևան-Էջմիածին միջպետական ճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից դեպի Էջմիածին հատվածում գտնվող օբյեկտների համար կիրառել համայնքի 2020 թ տեղական տուրքերի երկրորդ գոտու դրույքաչափերը:

 11․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner