Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի <<Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատերեր Ասատուր Ալավերդյանի, Սարգիս Ղազարյանի և Աշոտ Դավթյանի դիմումները. համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները.
ա) Ասատոր Ալավերդյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 04-098-526-013 կադաստրային ծածկագրով 0.165 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ խաղողի այգի, վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,
բ) Սարգիս Ղազարյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0526-0012 կադաստրային ծածկագրով, 0.1622 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ վարելահողի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,
գ) Աշոտ Դավթյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0085-0042 կադաստրային ծածկագրով, 0.07 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողամասը փոխել ՝արդյունաբերական, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |