Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 11-ին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ N ԱՏ-11062025-04-1226 տեղեկանքը, քաղաքացի Գագիկ Սարուխանի Զոհրաբյանի և մյուսների 2025 թվականի հունիսի 23-ի N 2971 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող՝ Գագիկ Սարուխանի Զոհրաբյանին և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-065-0017-0036-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 20.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Գագիկ Սարուխանի Զոհրաբյանի և մյուսների կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |