Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ և 28-րդ կետերով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել՝ 469 000 /չորս հարյուր վաթսունինը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը հաստատելուց հետո:
|