Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 53-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ ՈՐՈՇ ԵՆԹԱԿԵՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով կրթության, մշակույթի, սպորտի եվ երիտասարդության հարցերի ,արտաքին կապերի,տուրիզմի բաժնի պետի զեկուցագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկների լուծարման եղանակով օպտիմալացման ծրագիրը ոչ արդյունավետ է և նոր ուսումնական տարվա սկզբով պայմանավորված առաջացնում է բազմաթիվ սաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղավորելու խնդիր.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղական համայնքի «Շառլ Ազնավուրի անվան մանկապարտեզ»/պետական գրանցման համար՝ 99.210.20704, գրանցման ամսաթիվ՝ 17/04/2011թ., ՀՎՀՀ՝ 04724176/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք համայնքի «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն /պետական գրանցման համար՝ 99.210.01935, գրանցման ամսաթիվ՝ 12/03/2010թ., ՀՎՀՀ՝ 04723218/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.01999, գրանցման ամսաթիվ՝ 08/12/2010թ., ՀՎՀՀ՝ 04723964/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.02009, գրանցման ամսաթիվ՝ 31/01/2011թ., ՀՎՀՀ՝ 04716083/ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ լուծարելու մասին» թիվ 53-Ա որոշման 1-ին կետի 1, 2, 5, 6 ենթակետերը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

4. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Այդ ինչպես է լինում, որ հաշվի առնելով բաժնի պետի զեկուցագիրը ցուցաբերում եք խտրական մոտեցում։Զարմանալի է, որ որոշումը կայացնելուց դուք այդքանը չեք գիտակցել, որ բաժնի պետը պետք է ձեզ զեկուցեր ու նոր դուք իրադրությունը պատկերացնեյիք։ Չնայած, ինչպես միշտ, այս անգամ ևս դուք ձեր նախագծով հաստատեցիք, որ դուք Մերձավանի հանդեպ ունեք խտրական վերաբերմունք։ Ձեր համար կամ Մերձավանի սաները արժանի են նման մոտեցման կամ վարչականը չի կարողանում իր ձայնը լսելի դարձնել Ձեզ։ Եթե իհարկե բացառենք այն հանգամանքը, որ Ձեր այս քայլն ուղղված չէ Ձեր մարդկանց աշխատանքի տեղավորելուն։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner