|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2023 թվականի N 63-Ա |
ԱՐԹՈՒՐ ԱՇՈՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 29-ին տրված N 245 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և հողամասի համասեփականատեր Արթուր Աշոտի Հակոբյանի 2023 թվականի հուլիսի 6-ի N 2605 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող Արթուր Աշոտի Հակոբյանին, Աշոտ Դանիելի Հակոբյանին, Զեփյուռ Միշայի Հակոբյանին, Գևորգ Աշոտի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-082-0307-0044 կադաստրային ծածկագրով 0,6455 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնագոմ և հանգստի սենյակ կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
|
Կողմ -11 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|