Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 15-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունվարի 30-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024TA3KZZ), հողամասի համասեփականատերեր Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանի և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանի 2024 թվականի փետրվարի 20-ի N 1084 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանին և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-009-0003-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 160,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 23,9 քառակուսի մետր մակերեսով ծածկը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՍՈՒՍԱՆՆԱ ԴՐԱՍՏԱՄԱՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և ծածկի համար կազմում է 1422 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 261 932,40 (երկու հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր երեսուներկու դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 4-րդ փողոց թիվ 19 բնակելի տուն (ծածկագիր 04009KJTTWKV):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի 900325155175 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: