Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2271.4 գծամետր գազատարը, որից ցածր ճնշման գազատար D 159 մմ 48.5 գծմ, D 133 մմ 51.4 գծմ, D 108 մմ 31.2 գծմ, D 89մմ 475.7 գծմ, D 76 մմ 176.4 գծմ, D 57 մմ 1488.2 գծմ, /այսուհետ՝ Գույք/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրելու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ)` գազամատակարում իրականացնելու նպատակով:
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի ԳԳՄ-ի հետ կնքել Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: