Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 20-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-20032025-04-0158 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ 04-094-0151-0034 կադաստրային ծածկագրով 0.004317 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը համարել Փարաքար համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |