Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերի, 142.3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» խմբակցության 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 3170 և «ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ» կուսակցությունների դաշինք խմբակցության 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 3197 ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածու առաջադրելու մասին գրությունները, հիմք ընդունելով ավագանու անդամների բաց քվեարկության արդյունքները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. 2024 թվականի մայիսի 31-ին անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 31-ի արտահերթ ընտրության արդյունքները՝ համաձայն որի Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվում «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Լյուդվիգ Արիստակեսի Գյուլնազարյանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |