Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ռ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, քաղաքացի Վարազդատ Խաչիկի Մինասյանի 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 2969 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 11-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու, և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 476-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող, 53.2 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 44.76 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 14.53 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղային հարկը ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ռ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:»,
2) որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Վարազդատ Խաչիկի Մինասյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Վարազդատ Խաչիկի Մինասյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երևանյան խճուղի 15/9 հասցեում գտնվող 0.00532 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:»,
3) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «53.2 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:»,
4) որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441,8 Հայաստանի Հանրապետության դրամ, որը 53.2 քառակուսի մետրի համար կկազմի 236 303,76 (երկու հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր երեք դրամ յոթանասունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325176130 հաշվեհամարին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: