Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-հոդվածով, հիմք ընդունելով <<Ա․Ս Տեքստիլ>> ՍՊԸ-ի տնօրենի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի N86/2 (կադաստրային ծածկագիրն է 04-094-0048-0065) հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գովազդային վահանակը <<Ա․Ս Տեքստիլ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրելու համար։
2․ Գովազդային վահանակի վարձակալության ժամկետը սահմանել երկու տարի, ամսեկան 14 000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ վարձավճարով։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 24-ի <<Համայնքային սեփականության գույքն օգտագործման տրամադրելու մասին>> N13-Ա որոշումը։