Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տան շենքերի տարածքները տրամադրելու համար մատուցվող ծառայության դիմաց գանձվող վճարի դրույքաչափ սահմանել համապատասխան խմբակում ընդգրկված յուրաքանյուր անձից գանձվող վճարի 15 տոկոսի չափով, իսկ ջեռուցման շրջանում 20 տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |