Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N27.4/29045-20 պետական փորձագիտական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 47-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN1 , 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: