Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7 -րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> հասարակական կազմակերպության <<Էջմիածնի ավտոդպրոց>> ՍՊԸ-ի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 01/08/15 գրությունը . համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Հենրիկ Հովիկի Տերտերյանին ցուցաբերել 25 200 (քսանհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ օգնություն <<Էջմիածնի ավտոդպրոց>> ՍՊԸ-ում սովորելու ժամանակահատվածում` 2020 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը երթևեկության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |