Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի նոյեմբերի 24-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի բաժանման հատակագիծը տրված 2022 թվականի նոյեմբերի 2-ին «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի նոյեմբերի 3-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022HQ3KGJ), հողամասի համասեփականատերեր` Արայիկ Նիկոլայի Մարտիրոսովի, Թամարա Տիգրանի Առուստամյանի և Անգին Հովհաննեսի Մարտիրոսովի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի N 4995 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Արայիկ Նիկոլայի Մարտիրոսովին, Թամարա Տիգրանի Առուստամյանին և Անգին Հովհաննեսի Մարտիրոսովին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող` 04-094-0087-0075 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված` 27,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով տնտեսական սենյակը, 8.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով լողավազանը, 3.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով թռչնանոցը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր տնտեսական սենյակի, լողավազանի և թռչնանոցի համար կազմում է 1635.0 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 64 092 (վաթսունչորս հազար իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0267 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ. Մամիկոնյան փողոց 9 բնակելի տուն (04094MTEUMMY), նույն հողամասի կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0083 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ. Մամիկոնյան փողոց 9/1 շինություն (04094LXERJTR):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: