Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 23-ին տրված N 23062025-04-0051 վկայականը և 2025 թվականի մայիսի 21-ին տրված N 21052025-04-0095 վկայականը, հողամասի սեփականատեր Աղվան Վալերիի Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 27-ի N 3104 դիմումը որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան 1-ին փողոց, 3/2 հասցեում գտնվող 04-094-0150-0041 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց, 148/1 հասցեում գտնվող 04-094-0150-0042 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց, 148/3 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։