Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով. համայնքի ավագանին որոշում է` 1. Սահմանել, որ.
1) Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է հավելավճար՝ նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով:
2) Համայնքային ծառայողին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված չափով հավելավճար՝ այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա 1-ից:
2.Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |