Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Արևաշատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման և գույքի ձեռքբերման>> ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար ) ՀՀ դրամ (ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ի չափով) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |