Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 166-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2021 թվականի N 166-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում /կադաստրային ծածկագիր՝ 04-094-0158-0004/: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Մայրաքաղաքային փողոցի N 194 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի սահմանները փոփոխությունների չեն ենթարկվել, հողամասի փաստացի մակերեսը կազմում է 368,9 քառակուսի մետր /վկայականում ամրագրված 275 քառակուսի մետրսեփականության, 45 քառակուսի մետր վարձակալության փոխարեն/ և հնարավոր չէ նշել 48,9 քմ ավել և 45 քմ վարձակալություն մակերեսներով հողամասերի տեղադիրքը: Հիմք ընդունելով ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 25032021-04-0052 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-23062021-04-0794 N ԱՏ-29062021-04-0111 տեղեկանքները, համապատասխան որակավորում ունեցող աձի` «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ փաստաբանական կենտրոն» ՍՊԸ կողմից 2021 թվականի հունիսի 18-ին տրված հողամասի հատակագիծը և Նիկոլայ Ալեքսանդրի Այդինյանի լիազորված անձ Աշոտ Մնացականի Ալեքսանյանի 2021թ-ի հունիսի 30-ի դիմումը. Որոշում եմ՝

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գուղի Մայրաքաղաքային փողոցի N 194 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 368,9 քառակուսի մետր, որից ՝ 48,9 քառակուսի մետր մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Նիկոլայ Ալեքսանդրի Այդինյանին՝ տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով,1 քառակուսի մետրի համար`    10 513.8 ՀՀ դրամ, որը կազմում է 514 124.82 (հինգ հարյուր տասնչորս հազար հարյուր քսանչորս դրամ ութսուներկու լումա) ՀՀ դրամ:

2. Նիկոլայ Ալեքսանդրի Այդինյանին ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն վարձակալության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի N 194 հասցեում գտնվող 45 քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 473 121 (չորս հարյուր յոթանասուներեք հազար հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:

3. Կադաստրային արժեքի գինը պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

4. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման նկատմամբ կազմակերպումը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ. Քեյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner