Բովանդակություն * | Քննարկվեց ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները, համայնքի առջև դրված խնդիրների կատարման ընթացքը և այդ օրերի անելիքները: Հիմնական աշխատանքները կատարվել են, 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները. 1. Փարաքար գյուղից դեպի օդանավակայան գնացող ճանապարհի ձախակողմյան հատվածում արգելապատնեշի մետաղական հատվածների հեռացում և ներկում: Էլեկտրական երկու հենասյուների տեղափոխում՝ ժամկետը 2 օր - պատասխանատու Վ.Մովսւսյան, Ս.Թևոսյան 2. Երևանյան - Ի.Գասպարյան փողոցի հին կիսաքանդ խանութի տանիքի ապամոնտաժում՝ ժամկետը 2 օր, պատասխանատու Վ.Մարգարյան, Ա.Սարգսյան 3. Բանակցել բնակիչների հետ և ապամոնտաժել Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի երկու խանութների տաղավարներից մնացած հատվածները՝ ժամկետը 3 օր, պատասխանատու Ս.Թևոսյան, Վ.Մովսիսյան, Ս.Օհանյան 4. Երևանյան փողոցի Սուրբ Հարություն եկեղեցու մոտից ոռոգման ջուրը դուրս է գալիս և հոսում մինչև օդանավակայանի խաչմերուկ՝ ժամկետը 2 օր, հանձնարարվեց Վ.Մովսիսյանի ՋՕԸ մասնագետների հետ համատեղ կազմակերպել գետնանցման մաքրման աշխատանքները: 5. մաքրել համայնքի վարչական տարածքի մայթերը՝ ժամկետը 2 օր, պատասխանատու Վ.Մովսիսյան, Ս.Թևոսյան: |