Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 8-Ա որոշմամբ ընդունված ավագանու կանոնակարգի 47-51-րդ կետերը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» և «Մինասյան դաշինք» խմբակցությունների կողմից մշտական գործող հանձնաժողովների կազմի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովների ստեղծման օրվանից քսանօրյա ժամկետում հրավիրվում են հանձնաժողովների առաջին նիստերը, ընտրվում են նախագահներ և քարտուղարներ, ընդունվում են հանձնաժողովների աշխատակարգերը։
3. Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կազմակերպում են ըստ ընդունած աշխատակարգերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: