Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է`
1. Աճուրդային եղանակով 2021 թվականի ընթացքում օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող 04-094-0524-0025 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.2039 հա մակերեսով հողամասը`մեկնարկային գինը սահմանել 1 400 000 ՀՀ դրամ և 04-094-0524-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.0937 հա մակերեսով հողամասը` մեկնարկային գինը սահմանել 600 000 ՀՀ դրամ :
2. Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. Աճուրդն իրականացնել ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: