Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 16-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 30-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2024JUKJYS), հողամասի համասեփականատեր Ռուսլան Սիրեկանի Խուդանյանի և մյուսների 2025 թվականի հունիսի 24-ի N 3023 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Արարատյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ Ռուսլան Սիրեկանի Խուդանյանին, Կիմա Առաքելի Խուդանյանին և Էդուարդ Սիրեկանի Խուդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0013-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 35,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 168,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 27,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 25,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 5,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 12,5 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 1 ինքնակամ բացված պատուհան համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան նկուղի և 1-ին հարկի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինությունների, ավտոտնակի և պարսպի համար կազմում է 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 350 693,64 (երեք հարյուր հիսուն հազար վեց հարյուր իննսուներեք Հայաստանի Հանրապետության դրամ վաթսունչորս լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: