Ղեկավարվելով` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի օգոստոսի 14-ի թիվ 06/27.1/18319-20 գրությունը՝ պետական փորձագիտական եզրակացության վերաբերյալ.համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածների․ 1) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի ընդամենը վարչական բյուջեի 1000 տողի «292000» թիվը փոխարինել «293000.0» թվով: Վարչական բյուջեի եկամուտների «Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ» 1256 տողի «6876.0» թիվը փոխարինել «7273.029» թվով և «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր»՝ 1334 տողի «0» թիվը փոխարինել «602.971» թվով,
2) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի համայնքի վարչական բյուջեի Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Մասնագիտական ծառայություններ»՝4241 հոդվածի «1400.0» թիվը փոխարինել «3000.0» թվով և «Կենցաղային և հանրային սննդի նյութեր»՝ 4267 հոդվածի «0» թիվը փոխարինել «424.529» թվով,
3) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Կեղտաջրերի հեռացում ծախսերի նախահաշվի՝ «Մասնագիտական ծառայություններ»4241 հոդվածի «990» թիվը փոխարինել «1565.471» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի «50946.0» թիվը փոխարինել «40203.1» թվով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածի «0» թիվը փոխարինել «10742.9» թվով,
4) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 08 Խումբ 2 Դաս 4 «Մշակութային միջոցառումների իրականացում» ծախսերի նախահաշվի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին»՝ 4511 հոդվածի «18000.0» թիվը փոխարինել «19000.0» թվով,
5) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ՀՀ համայնքների վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» Պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի ընդամեն «6480.0» թիվը փոխարինել «3880.0»թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |